Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Լեզվահասարակագիտական համալսարանում կառավարման խորհրդի նոր նախագահ է ընտրվել

Լեզվահասարակագիտական համալսարանում կառավարման խորհրդի նոր նախագահ է ընտրվել
18.02.2015 | 16:30

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում այսօր տեղի է ունեցել բուհի կառավարման խորհրդի նիստ, որի օրակարգում կառավարման խորհրդի նախագահի ընտրության հարցն էր: Բացելով նիստը` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է` քանի որ բուհի կառավարման խորհրդի նախագահ, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը ընտրվել է Մատենադարանի կառավարման խորհրդի նախագահ, վերջինս խնդրել է դադարեցնել իր լիազորությունը:

Նախարարը շնորհակալություն է հայտնել Վիգեն Սարգսյանին` կատարած աշխատանքի և բուհին աջակցելու համար: Արմեն Աշոտյանը նաև տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետի համապատասխան որոշման համաձայն` լեզվահասարակագիտական համալսարանի կառավարման խորհրդի կազմում կատարվել են փոփոխություններ. այն համալրվել է նոր անդամներով: Նախարարը ողջունել է խորհրդի նորընտիր անդամներին` նրանց հորդորելով հետևողական լինել բուհի խնդիրների լուծման գործում: Այնուհետև կառավարման խորհրդի անդամներն անցել են օրակարգի բուն հարցին` բուհի խորհրդի նախագահի ընտրությանը, որի համար առաջարկվել է ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանի թեկնածությունը: Վերջինս բուհի կառավարման խորհրդին ուղղված իր ուղերձում նշել է, որ լեզվահասարակագիտական համալսարանը հիրավի ձևավորված ավանդույթներով բուհ է, որտեղ աշխատում է հմուտ կոլեկտիվ, սովորում առաջադեմ ուսանողություն: «Աշխատանքի բերումով ծանոթ եմ բուհի բազմաթիվ խնդիրերին, որոնց մի մասն ունի օբյեկտիվ պատճառներ: Վստահ եմ, որ համակարգի արդունավետ կառավարման պարագայում բուհն առաջընթաց և նոր հաջողություններ կարձանագրի: Ես իմ ուժերի և հնարավորությունների ներածին չափով կանեմ ամեն ինչ, որպեսզի միասին շարժվենք առաջ` հանուն մեր միասնական գործի»,- նշել է Հովհաննես Հովսեփյանը:
Այնուհետև տեղի է ունեցել կառավարման խորհրդի նախագահի ընտրությունը. քվեարկությամբ Հովհաննես Հովսեփյանը միաձայն ընտրվել է խորհրդի նախագահ: Վերջինս շնորհակալություն է հայտնել կառավարման խորհրդի անդամներին` կրկին վստահեցնելով, որ ուսանողների խնդիրները լինելու են իր ուշադրության կենտրոնում:
Նիստի ավարտին բուհի ռեկտոր Գայանե Գասպարյանը բուհի անձնակազմի կողմից շնորհավորել է նորընտիր ղեկավարին` հավաստելով, որ բուհն իր կողմից կանի հնարավորը` համագործակցությունը սերտ և բեղմնավոր դարձնելու համար:
Խորհրդի նիստի ընթացքում քննարկվել են բուհի բյուջեի նախահաշվի հետ կապված այլ հարցեր:

Դիտվել է՝ 1006

Մեկնաբանություններ